Զախարովա․ ՀՀ ղեկավարության որոշ արտահայտությունների վերաբերյալ հայտարարություն կլինի

Զախարովա․ ՀՀ ղեկավարության որոշ արտահայտությունների վերաբերյալ հայտարարություն  կլինի

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հայտարարությամբ հանդես կգա ՀՀ ղեկավարության որոշ արտահայտությունների վերաբերյալ, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Ես կարող եմ ասել, որ, անշուշտ, Մոսկվան ուշադրություն է դարձրել մի ամբողջ շարք իրականությանը չհամապատասխանոց հայտարարությունների վրա, որոնք հակասում են երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի ներկայացուցիչների հայտարարություններին։ Դրան ծավալուն պատասխան կտրվի շատ շուտով, ՌԴ ԱԳՆ հայտարարություն կլինի»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24–ի իր ուղերձում հայտարարել է, որ վերջին տարիներին ՀՀ դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներն ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն ՀՀ պետական շահերի և անվտանգության տեսակետից: Սա երևաց թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ 2021թ. մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022թ. սեպտեմբերին, և ցանկը դեռ կարելի է շարունակել:

 Ուշագրավ
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
---