ՌԴ ԱԳՆ․ Երևանը հսկայական սխալ է գործում՝ փորձելով գիտակցաբար փլուզել Մոսկվայի հետ կապերը![]() 25 սեպտեմբերի 2023 - 18:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 24–ի ուղերձի վերաբերյալ որտեղ ասվում է, որ Երևանը հսկայական սխալ է գործում՝ փորձելով գիտակցաբար փլուզել Մոսկվայի հետ կապերը։ Նշվում է նաև, որ Փաշինյանը ԼՂ ապագայի հարցում ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ջենթլմենական պայմանավորվածությունը պահելու փոխարեն, տեղի տվեց Արևմուտքի հորդորներին։ Ասվում է նաև, որ Փաշինյանի հայտարարությունն անընդունելի մեղադրանքներ է պարունակում ՌԴ դեմ, գրում է ՏԱՍՍ–ը։ «Ակնհայտ է ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների համար պատասխանատվությունից խուսափելու փորձ՝ այն Մոսկվայի վրա բարդելով։ Վստահ ենք, որ Երևանը հսկայական սխալ է գործում՝ փորձելով գիտակցաբար փլուզել ՌԴ հետ բազմակողմ և բազմադարյա կապերը՝ դարձնելով երկիրն Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդ։ Վստահ ենք, որ դա գիտակցում է հայ բնակչության ճնշող մեծամասնությունը»,– ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Փաշինյանը խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում պատրաստում էր երկիրը շրջադարձի ՌԴ–ից։ «Փաշինյանի վերջին արտահայտությունները հաստատում են մեր նախկին եզրակացություններն այն մասին, որ Արևմուտքի կողմից հրահրվող և պաշտոնական Երևանի կողմից խթանվող սեփական երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար ապակառուցողական գործընթացները կրում են ոչ թե էպիզոդիկ, այլ համակարգային բնույթ։ Տարածաշրջանային գործերում Փաշինյանը, 2020–ի նոյեմբերի ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ եռակողմ հայտարարության ջենթլմենական պայմանավորվածությունը պահելու փոխարեն, որով ԼՂ կարգավիճակի հարցը մնում էր ապագա սերունդներին, տեղի տվեց Արևմուտքի հորդորներին»,–ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ մեծապես «ՀՀ ղեկավարության ոչ հետևողական դիրքորոշման պատճառով, որը ՌԴ և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքին գերադասեց խույս տալ և դեպի Արևմուտք վազել, արգելակվեց 2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը»։ Նշվում է նաև, որ ՌԴ–ն միշտ հավատարիմ է եղել դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք ընտրության առջև չի դրել՝ մեր հետ կամ մեր դեմ։ «Մոսկվան ցուցաբերել և ցուցաբերում է եղբայրական Հայաստանին լայնածավալ աջակցություն անվտանգության, էկոնոմիկայի և մշակույթի ոլորտներում։ Այն պնդումները, թե բողոքի ցույցերը հրահրվում են ՌԴ կողմից, իրակնության հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ ՀՀ վարչապետը պետք է լավ իմանա, որ Մոսկվան նման բաներով չի զբաղվում, ի տարբերություն Արևմուտքի, որը լավ փորձ ունի «գունավոր հեղափոխությունների» կազմակերպման գործում և որը, սակայն, տարօրինակ զուգադիպությամբ, գերադասել է չնկատել Երևանի իշխանությունների կողմից ցուցարարների հետապնդման բազմաթիվ փորձերը»,–ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Փաշինյանը սեպտեմբերի 24–ի իր ուղերձում հայտարարել է, որ վերջին տարիներին ՀՀ դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներն ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն ՀՀ պետական շահերի և անվտանգության տեսակետից: Սա երևաց թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ 2021թ. մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022թ. սեպտեմբերին, և ցանկը դեռ կարելի է շարունակել: ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |