Զախարովա․ ՌԴ–ն Հայաստանի հետ հարաբերությունների սրման նախաձեռնողը երբեք չի եղել և չի լինի![]() 27 սեպտեմբերի 2023 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել ՀՀ հետ դաշնակցային հարաբերություններին և երբեք չի եղել և չի լինի դրանց սրման նախաձեռնողը կամ պատճառը։ «Ռուսաստանը կշարունակի կատարել իր առաքելությունը: Մեր խաղաղապահները տարածաշրջանում են։ Դա մեր մտադրությունների և մեր իրական վերաբերմունքի լավագույն ապացույցն է»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Զախարովան նշել է, որ ՌԴ–ն ելնում է նրանից, որ «բոլոր պայմանավորվածությունները երկկողմ գործակցության վերաբերյալ հետագայում ևս կկատարվեն ի շահ երկու ժողովրդների»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի նամակը ՀՀ վարաչպետին, հայտարարել է, որ ԱՄՆ–ն չի կարող մրցել ՌԴ հետ ՀՀ անվտանգության ապահովման, նաև էներգետիկ և տնտեսության ոլորտներում։ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն էր տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 24–ի ուղերձի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ Երևանը հսկայական սխալ է գործում՝ փորձելով գիտակցաբար փլուզել Մոսկվայի հետ կապերը։ Նշվում էր, որ Փաշինյանը խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում պատրաստում էր երկիրը շրջադարձի ՌԴ–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |