ԳԴՀ ԱԳ նախարար․ Հնարավորինս արագ պետք է միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել ԼՂ![]() 27 սեպտեմբերի 2023 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Դաշնության Հանրապետության արտգործնախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ հնարավորինս արագ պետք է միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել ԼՂ, ինչպես նաև հորդորել է Ադրբեջանին թույլ տալ նրանց մուտքը։ «Ամենակարևորը հիմա թափանցիկությունն է, և այն, որ միջազգային հանրության աչքերն ու ականջները տեղում լինեն։ Մեր գործընկերների հետ ջանքեր կգործադրենք դիտորդներին արագ ուղարկելու համար։ Վստահությունն առ այն, որ Ադրբեջանը լուրջ է վերաբերվում ԼՂ ժողովրդի անվտանգության և բարեկեցության ապահովման իր պարտավորություններին, կապացուցվեր միջազգային դիտորդների մուտքի թույլտվությամբ», – ասվում է ԳԴՀ ԱԳՆ կայքում հրապարակված Բերբոկի հայտարարության մեջ, գրում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` ԼՂ–ում դեռ առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգացվում։ «Ես որոշեցի ևս մեկ անգամ զգալի ավելացնել մեր մարդասիրական օգնությունն ու լրացուցիչ 2-ից մինչև 5 մլն եվրո բարձրացնել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի մեր ֆինանսավորումը», – հավելել է Բերբոկը։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |