Բաքուն ձերբակալել է ՊԲ նախկին փոխհրամանատար Մանուկյանին. Նաև ՊԲ նախկին հրամանատար Մնացականյանի ձերբակալման լուրեր կան![]() 29 սեպտեմբերի 2023 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները սեպտեմբերի 27-ին ձերբակալել են Արցախի ՊԲ նախկին փոխհրամանատար, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանին։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը, հայտնում է Haqqin.az-ը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ մի քանի հոդվածներով՝ «ահաբեկչություն, կատարած կազմակերպված խմբի կողմից», «հրազենի ապօրինի ձեռքբերում և պահում», «օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների ստեղծում» և Ադրբեջանի «սահմանի ապօրինի հատում», նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մանուկյանը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է։ Ըստ ՏԱՍՍ–ի աղբյուրների, Լաչինի անցակետում Հայաստան մեկնելիս ադրբեջանցիների կողմից ձերբակալվել է նաև ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Նշվում է, որ այդ մասին հայտնել է աղբյուրի նրա շրջապատից։ Տեղեկությունը հաստատել են նաև «Ազատության»՝ Արցախի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները։ Պաշտոնապես Բաքուն այս լուրը դեռ չի հաստատել։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |