Ալիև․ Հիմա ավելի հեշտ կլինի լուծում գտնել և արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը![]() 29 սեպտեմբերի 2023 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն ու Երևանը կարող են արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը այն բանից հետո, ինչ կատարվեց սեպտեմբերի 20–ին։ «Ժամանակն է, որ Ադրբեջանի և Հայաստանի թիմերը նստեն և աշխատեն խաղաղության պայմանագրի նախագծի վրա։ Կարծում եմ` սեպտեմբերի 20–ից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը, ավելի հեշտ կլինի լուծում գտնել և որքան հնարավոր է արագ ստորագրել խաղաղության պայմանագիրը»,–ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը։ Ըստ նրա, դրանից հետո կամ զուգահեռ պետք է ակտիվորեն աշխատել սահմանազատման վրա և վերջ դնել տևական հակամարտությանը։ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի»,–ասել է նա՝ հավելելով, թե Ադրբեջանը խաղաղություն է ուզում։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |