Մարդասիրության համաշխարհային առաջնորդները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին

Մարդասիրության համաշխարհային առաջնորդները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին

PanARMENIAN.Net - Մարդասիրության համաշխարհային առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնել Ռուբեն Վարդանյանին և կոչ արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրան:

«Բարերար, գործարար, Հայաստանի քաղաքացի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն Ադրբեջանի կառավարության կողմից վրդովեցնող է և ունի քաղաքական դրդապատճառներ: Որպես մարդասիրական և մարդու իրավունքների համաշխարհային համայնքի անդամներ՝ կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան:

Երբ ավելի քան մեկ տարի առաջ Ռուբենը տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղ՝ մինչեւ 10-ամսյա շրջափակումը, սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մուտքի արգելափակումը և վերջին ռմբակոծությունները, նա արեց դա՝ գիտակցելով, թե որքան մեծ են ռիսկերը: Բայց նա վճռական էր՝ օգնելու խաղաղ լուծում գտնելու հակամարտությանը։

Ռուբենի ձերբակալությունը՝ մի մարդու, որն իր կյանքի վերջին 20 տարին նվիրել է տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու գործին, արդար չէ: Սա զրկում է նրան իր հիմնարար իրավունքներից, ինչպես և տարածաշրջանում տասնյակ հազարավոր հայերի, որոնց հիմնարար իրավունքները ոտնահարվում են ամեն օր:

Ռուբեն Վարդանյանի գերեվարման պատճառն այն է, որ նա աջակցել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և օժանդակել ժողովրդավարության տառին համաձայն ապրելու իրավունքի իրացմանը: Ադրբեջանի կառավարությունը պետք է ազատ արձակի նրան և ցույց տա իր հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ՝ նրա և տարածաշրջանի բոլոր հայերի իրավունքների»,–ասվում է հայտարարության մեջ։

Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու կոչին միացել են «Ավրորա» մրցանակի տարբեր տարիներին դափնեկիրներ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Խաղաղության Նոբելյան դափնեկիր Օսկար Արյասը , Խաղաղության Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Արա Դարզին, Ընտրող հանձնաժողովի անդամներ և այլոք։

Սեպտեմբերի 30-ին Երևանում երթ կանցկացվի` հաջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որին Բաքուն շինծու մեղադրանքներով կալանավորել է 4 ամսով։

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում ձերբակալված ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել մի շարք հոդվածներով՝ այդ թվում «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված կազմավորումներ» ստեղծելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---