Բայրամով. ՀՀ-ն պետք է ընտրի տարածաշրջանային գործակցության ու հարևանների հանդեպ «անհիմն տարածքային նկրտումների միջև»

Բայրամով. ՀՀ-ն պետք է ընտրի տարածաշրջանային գործակցության ու հարևանների հանդեպ «անհիմն տարածքային նկրտումների միջև»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը պետք է ընտրություն կատարի «տարածաշրջանային համագործակցության և հարևանների հանդեպ անհիմն տարածքային նկրտումների միջև»։

«Իհարկե, այդ հարցում կարևոր է նաև միջազգային հանրության դերն ու նշանակությունը»,–ասել է նա, գրում է Interfax.az-ը։

Նա ասել է, թե կարևոր է «չսատարել Հայաստանի ռևանշիստական փորձերին»։

Հոկտեմբերի 10–ին Ադրբեջանի ԱԽ քարտուղար, գեներալ–գնդապետ Ռամիլ Ուսուբովը սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին՝ ասելով, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման առումով «ամեն բաց թողած օրն էլ ավելի մեծ կորուստների է մոտեցնում Հայաստանին»։

Ուսուբովը նաև ասել է, թե որքան կարևոր է ՀՀ համար «ավարտին հասցնել սահմանազատումը»։ Ուսուբովը նաև հայտարարել է, թե Ղարաբաղի հայ բնակիչների համար «Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու և վերաինտեգրման գործընթաց սկսելու պատմական հնարավորություն է տրված»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---