Կոլոննա. Ֆրանսիան և Գերմանիան Հայաստանին աջակցելու հավակնոտ ծրագիր են առաջարկել

Կոլոննա. Ֆրանսիան և Գերմանիան Հայաստանին աջակցելու հավակնոտ ծրագիր են առաջարկել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլաննան Սենատում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Ֆրանսիան և Գերմանիան Հայաստանին աջակցելու հավակնոտ ծրագիր են առաջարկել։

«Եվրոպական մակարդակով մենք Գերմանիայի հետ առաջարկել ենք Հայաստանին աջակցելու հավակնոտ ծրագիր, որը հոկտեմբերի 23-ին կլինի Խորհրդի օրակարգում՝ հատուկ նպատակ ունենալով ուժեղացնել եվրոպական դիտորդական առաքելությունը»,–ասել է նա, հայտնում է Factor.am-ը։

Նա ասել է նաև, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է։

«Վարչապետը վերահաստատել է մեր հանձնառությունը, որը մենք մեզ վրա ենք վերցնում Անվտանգության խորհրդից մինչև Երևան։ Ոչ ոք Հայաստանի համար այնքան բան չի անում, որքան Ֆրանսիան, մեր բոլոր պարտավորությունները կպահպանվեն։ 12․5 միլիոն եվրոյի մարդասիրական օգնությունը բաշխվում է։ Մենք տարհանել ենք չորս ծանր վիրավորների, որոնք հոսպիտալացվել են Ֆրանսիայում։ Քննարկումներ են ընթանում Հայաստանին պաշտպանական նպատակներով ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն տալու համար։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մենք կոչ արեցինք ազատ արձակել ձերբակալվածներին և հիշեցրինք Լեռնային Ղարաբաղում հայերի ապրելու իրավունքը։ Մենք հիշեցնում ենք Խորհրդին իր պարտականությունների մասին՝ որոշման նախագծին հասնելու նպատակով։ Մենք թույլ չենք տա, որ ուժի կիրառումը որոշի հայերի ապագան»,–ասել է Կոլոննան։

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3–ին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ Փարիզն իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ապահովել:

 Ուշագրավ
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
---