Ֆրանսիան կաջակցի ՀՀ ԶՈւ հատուկ ջոկատների նախապատրաստմանը․ Նախարարը ներկայացրել է կետերը

Ֆրանսիան կաջակցի ՀՀ ԶՈւ հատուկ ջոկատների  նախապատրաստմանը․ Նախարարը ներկայացրել է կետերը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ զինված ուժերի համար։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն։

Նախարարն առանձնահատուկ նշել է ՀՀ զինված ուժերի համար հատուկ ջոկատների նախապատրաստումը՝ հատկապես լեռնային տեղանքում մարտական գործողությունների և բարձր ճշգրտության հրաձգության համար, գրում է «Հայկական ժամանակը»։

Նա համագործակցության 3 հիմնական ուղղություն է առանձնացրել․

«1. Աջակցություն հայկական բանակին նրա վերափոխման գործում`

Պաշտպանական առաքելության բացումը 2023 թվականի հունվարին

Ֆրանսիացի սպայի՝ որպես ռազմական խորհրդատու ՀՀ ՊՆ ուղարկում

Բազմաթիվ այցելություններ և աշխատանքային հանդիպումներ։

2․ Ուսուցում

Համագործակցություն սպայական և ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ

Ուսուցում օպերատիվ ուսումնական ջոկատների կողմից, մասնավորապես լեռնային մարտերի և հրաձգության վայրերում

3․ Ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում

-3 հատ GM200 ռադիոտեղորոշիչ կայանի ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում

-«Միստրալ» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում

-Հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի առաջիկա աուդիտ:

Նա հիշեցրել է, որ 2023 թվականի հունվարին Ֆրանսիան դեսպանատանը կից ռազմական կցորդ է նշանակել»,–գրել է նախարարը։

Նախարարը նաև հավելել է, որ առաջիկայում ստուգում կանցնի Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը։

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, որտեղ Հայաստանի հետ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել։Փաստաթղթի ստորագրմանը նախորդել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---