Պեսկովը չի մեկնաբանել ռուսական ռազմաբազաների մասին Փաշինյանի խոսքերը

Պեսկովը չի մեկնաբանել ռուսական ռազմաբազաների մասին Փաշինյանի խոսքերը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ռուսական ռազմաբազաների վերաբերյալ։ Նա ասել է, որ Կրեմլին հայտնի չէ, որ Փաշինյանը հայտարարել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայության առավելությունների բացակայության մասին։

Նա ասել է, որ The Wall Street Journal–ը չի կարող ընկալվել որպես սկզբնաղբյուր, գրում է Interfax-ը։

«Մենք դեռ չգիտենք` ասել է նա այդ խոսքերը, թե ոչ, և եթե ասել է, ապա որտեղ, ինչ կոնտեքստում։ Մենք նման տվյալներ չունենք»,– ասել է Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամերիկյան The Wall Street Journal–ին հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե խոչընդոտ, ասել է, որ հայկական կողմը ստեղծված պայմաններում առավելություններ չի տեսնում։ Միևնույն ժամանակ, վարչապետն ասել է, որ Հայաստանից ռուսական ռազմաբազաները հանելու պահանջ դնելու հարց չի քննարկվում։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---