9 ամսում 1000 խոշոր հարկատուն վճարել է ավելի քան 1․3 տրլն դրամ

9 ամսում 1000 խոշոր հարկատուն վճարել է ավելի քան 1․3 տրլն դրամ

PanARMENIAN.Net - Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 266 միլիարդ 911 միլիոն դրամ կամ մոտ 3 միլիարդ 174 միլիոն դոլար։

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 967 միլիարդ 676 միլիոն դրամ, մաքսային՝ մոտ 299 միլիարդ 235 միլիոն դրամ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

ՊԵԿ-ը հրապարակել է տվյալ ժամանակահատվածի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, որի առաջին 5–յակում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 52.4 մլրդ դրամ վճարով, «Գազպրոմ Արմենիան»՝ 39.5 մլրդ և «Գրանդ Տոբակոն»՝ 31 մլրդ դրամ, Mobile Center Art–ը՝ մոտ 30․1 մլրդ դրամ, Pretty Way–ը՝ ավելի քան 23․35 մլրդ դրամ վճարումով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---