ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան պատրաստ է ընդունել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան պատրաստ է ընդունել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը, քաղաքական կամքի առկայության դեպքում, պատրաստ է ընդունել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ հետագայում եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու հեռանկարով։

«Քաղաքական կամքի առկայության պարագայում, մենք նախկինի պես պատրաստ ենք ընդունել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներիn՝ լիարժեք եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու հեռանկարով»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։ Որպես պատճառ նա նշել է ժամանակի սղությունը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման չեղարկմանը, ասել է, որ, հավանաբար, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակ չի գտել»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---