Զախարովա․ ՀՀ ժամանակավոր հավատարմատարն ԱԳՆ է կանչվել![]() 26 հոկտեմբերի 2023 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հոկտեմբերի 25–ին ՌԴ–ում Հայաստանի ժամանակավոր հավատարմատարն ԱԳՆ է կանչվել։ Նա հավելել է, որ դիվանագետին մատնանշել են, որ երկրի տեղեկատվական տարածքում, այդ թվում հանրային հեռուստատեսությունում, իշխանությունների կողմից վերահսկվող ԶԼՄ–ներում և Տելեգրամ ալիքներում շարունակվող «սանձարձակ հակառուսական արշավն աընընդունելի է», գրում է ՌԻԱ Նովոստին։ «Նրա ուշադրությունը հրավիրել են առավել աընդունելի հրապարակումների վրա՝ ՌԴ ղեկավարության, ՌԴ դիվանագետների և խաղաղապահների հասցեին, որոնք «իրենց կյանքն են վտանգում և զոհում հանուն Հայաստանի ժողովրդի անվտանգության», Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ԱԳՆ. նրան բողոքի հայտագիր է հանձնվել։ «2023թ. հոկտեմբերի 23-ին «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը»,–ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ ՌԴ կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակված մոտ 1 ժամ տևողությամբ հաղորդման ընթացքում կոպիտ արտահայտություններ են հնչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |