ԿԲ նախագահ․ Այսօր աշխարհում տենդենցներ ենք թելադրում՝ հիանալի ենք կառավարել գնաճը

ԿԲ նախագահ․ Այսօր աշխարհում տենդենցներ ենք թելադրում՝ հիանալի ենք կառավարել գնաճը

PanARMENIAN.Net - ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ–ում, ներկայացնելով ՀՀ 2024 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը, հայտարարել է, որ դրամավարկային քաղաքականության առումով Հայաստանն այսօր աշխարհում տենդենցներ է թելադրում։

«Մենք հիանալի ենք կառավարել գնաճը՝ համեմատած ոչ միան տարածաշրջանի, այլև աշխարհի երկրների հետ։ Մենք այսօր գնաճի խնդիրը լուծել ենք և տոկոսադրույքներ ենք իջեցնում, մինչդեռ աշխարհով մեկ գրեթե բոլոր բանկերը շարունակում են տոկոսադրույք բարձրացնել, քանի որ գնաճի խնդիրը չեն լուծել»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա տեղեկացրել է, որ մի քնի օր առաջ Կանադայի բանկը հաղորդագրություն է գրել, որ անցնում է նայելու այն ձևաչափը, որը ՀՀ-ն է առաջարկել և մատնանշել է ԿԲ-ի փորձը:

«Դրամավարկային քաղաքականության առումով մենք այսօր աշխարհում տենդենցներ ենք թելադրում՝ առանց ավելորդ համեստության եմ ասում»,-հայտարարել է Գալստյանը։

Նա նաև կարևորել է ԿԲ-ում որակյալ մասնագետների պատրաստման և մասնագիտական գիտելիքների կատարելագործման խնդիրը:

Ըստ Գալստյանի` 2024 թվականին տնտեսական աճը կշարունակի իր վրա կրել ՀՀ տնտեսության համար նախորդ տարիներին ձեւավորված նպաստավոր գործոնների ազդեցությունը եւ նախանշված բարձր մակարդակը կդրսեւորվի տնտեսության բոլոր ճյուղերում:

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) չի բացառում, որ Հայաստանի տնտեսության աճը 2023–ի ավարտին կգերազանցի բանկի վերլուծաբանների նախկին սպասումները և 7․5%-ից ավելի կլինի:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---