Բաքվում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը![]() 6 նոյեմբերի 2023 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ավարտվել է Լաչինի միջանցքից առևանգված և շինծու մեղադրանքով կալանավորված 68–ամյա Վագիֆ Խաչատրյանի դատաքննությունը։ Ադրբեջանական կողմը նրան մեղադրում է ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում տեղի ունեցած զանգվածային սպանությունների համար»։ Դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ անցած դատական նիստում ցուցմունք են տվել «վկաները, հրապարակվել են փաստաթղթեր», գրում է APA-ն։ Դատախազը դատարանից հավելյալ ժամանակ է խնդրել ելույթին նախապատրաստվելու համար։ Խաչատրյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 7–ին։ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |