Բաքվում կրկին խոսում են անկլավների մասին և կոչ անում ՀՀ–ին «ճիշտ գնահատել իրողությունները»![]() 7 նոյեմբերի 2023 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Բաքվում կրկին խոսում են անկլավների մասին և կոչ անում ՀՀ–ին «ճիշտ գնահատել իրողությունները»։ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Հայաստանը «դեռևս չի վերադարձրել օկուպացիայի տակ գտնվող 8 ադրբեջանական գյուղը»։ Ըստ ադրբեջանական գերատեսչության, Հայաստանը պետք է «կառուցողական դիրքորոշում որդեգրի հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, ճիշտ գնահատի տարածաշրջանում ստեղծված իրողությունները», գրում է Haqqin.az-ը։ Ըստ Բաքվի, Ադրբեջանը կատարել է իր պարտավորությունները, «միջոցներ է ձեռնարկել Ղարաբաղի հայերի վերաինտեգրման համար»։ Նոյեմբերի 8–ին ադրբեջանցիները զորահանդես են անցկացնելու Ստեփանակերտում։ Նշվում է, որ «հանդիսավոր քայլերթով կանցնեն տարբեր զորատեսակների ներկայացուցիչները»։ Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը լուսանկարներ և տեսանյութեր է ցուցադրել նախապատրաստական աշխատանքներից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |