10 նոյեմբերի 2023 - 14:38 AMT
Քերոբյանը Ճապոնիայում կմասնակցի Օսակայի ցուցահանդեսին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 10-ին Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ հանդիպմանը քննարկել են Վահան Քերոբյանի՝ առաջիկայում Ճապոնիա նախատեսվող այցին, «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և գործարար կապերի ընդլայնումը:

Դեսպանը նշել է, որ ճապոնական շուկային հետաքրքիր կլինի, մասնավորապես՝ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը, հայկական մշակույթն ու պատմությունը։

Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև Հայաստանում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Շիրակի մարզում ստեղծվելիք «չոր նավահանգստի» օպերատորն օտարերկրյա ընկերություն կլինի։ Կառավարությունը նախատեսում է $500 մլն ուղիղ ներդրում ներգրավել դրա կառուցման արդյունքում։ Բացի այդ, նախատեսվում է 20-40,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Ըստ նախարարի, ձեռնարկությունները, որոնք կգործեն «չոր նավահանգստում», կավելացնեն ՀՀ ՀՆԱ–ն մոտ 1 տոկոսով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։