ԱՄՆ-ն և ԵՄ-ն ՀՀ-ին անդրատլանտյան դաշնակիցների հետ մերձեցնելու սխեմա են մշակում

ԱՄՆ-ն և ԵՄ-ն ՀՀ-ին անդրատլանտյան դաշնակիցների հետ մերձեցնելու սխեմա են մշակում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն և ԵՄ-ն Հայաստանին անդրատլանտյան դաշնակիցների հետ մերձեցնելու սխեմա են մշակում։ Այդ մասին Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

Նա ասել է, որ դաշնակիցները գտնվում են «ճանապարհի կեսին» և տեսնում են, թե ինչպիսին կարող է լինել տնտեսական ապագան, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրապարակավ հայտարարել է, որ մտադիր է հանդիպում անցկացնել մեզ և Հայաստանի հետ՝ նպատակ ունենալով մերձեցնել Հայաստանը մեր համայնքին։ Ես դա քննարկել եմ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան հետ, և մենք քննարկում ենք, թե ինչ տեսք դա կարող է ունենալ»,- ասել է դիվանագետը՝ ելույթ ունենալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպած լսումների ժամանակ։

Նա նշել է, որ , հաշվի առնելով աշխարհագրական մոտիկությունը, առաջարկը, որը ԵՄ-ն կարող է անել առևտրային արտոնությունների, տնտեսական համագործակցության և միասնական շուկա մուտք գործելու առումով, աներևակայելի կարևոր է:

«Մենք կարող ենք օգնել այս հարցում»,-ասել է Օ'Բրայենը:

Պետքարտուղարի օգնականը հավելել է, որ ԱՄՆ–ն և Եվրոպան նաև աշխատում են Հայաստանի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցների վրա։

«Մենք դիտարկում ենք մեր ունեցած բոլոր գործիքները: Ես չեմ պատրաստվում կանխատեսել պատժամիջոցների վերաբերյալ որոշումները, բայց դա, անշուշտ, մեր զինանոցի տարրերից մեկն է»,-ընդգծել է նա:

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներ են անցկացվել «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։Որպես բանախոս հանդես են եկել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։

 Ուշագրավ
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
---