Բաքվում հայտարարել են, թե պայմաններ կստեղծեն ԼՂ վերադառնալ ցանկացող հայերի համար

Բաքվում հայտարարել են, թե պայմաններ կստեղծեն ԼՂ վերադառնալ ցանկացող հայերի համար

PanARMENIAN.Net - Բաքվում հայտարարել են, թե պայմաններ կստեղծվեն ԼՂ վերադառնալ ցանկացող հայերի համար, իսկ ովքեր կցանկանան իրերը վերցնել, նրանց ևս, հավանաբար, նման հնարավորություն կտրվի։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը՝ անդրադառնալով ԼՂ վերաբերյալ Միջազգային դատարանի որոշմանը։

Նա նաև ասել է, թե բնակրանները և մշակույթի հուշարձանները Ղարաբաղում հատուկջոկատայինների պահպանության տակ են՝ տները կնիքի տակ են, «ոչ ոք այնտեղ չի մտնում», գրում է ԱՊԱ–ն։

«Միջազգային դատարանի որոշման մի մասը դրան է վերաբերում։ Դա Ադրբեջանի պարտավորությունն է։ Բարդ է ասել, թե ինչպես են գործընթացները ֆիզիկապես տեղի ունենալու։ Կարծում եմ, ինչպես արդեն հայտարարել է Ադրբեջանի կառավարությունը, բոլոր վերադառնալ ցանկացողներին ժամանակ կտրամադրվի։ Այսինք, ով ցանկանում է վերջնական վերադառնալ, կվերադառնա։ Եթե ինչ–որ մեկն ուզում է գալ և իրերը տանել, ապա նրանց, հավանաբար, կտան նման հնարավորություն։ Այսինքն՝ Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումը։ ԱԳՆ–ն արդեն հանդես է եկել հայտարարությամբ»,–ասել է նա։

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը նոյեմբերի 17–ին կայացած նիստում Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշում է կայացրել: Ըստ այդմ` Ադրբեջանը պարտավոր է ապահովել նոյեմբերի 19–ից հետո (նկատի ունի ադրբեջանական ագրեսիան. խմբ.)տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղ մեկնած անձանց անարգել և անվտանգ վերադարձի իրացումը: Երկրորդ՝ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում մնացած և մինչ օրս այնտեղ գտնվող անձինք պետք է հնարավորություն ունենան ցանկության դեպքում մեկնել այնտեղից։ Երրորդ ՝ ապահովել անձանց անարգել և անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ։

Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը: Բաքուն պետք է հարգի այդ իրավունքը և ամրագրի իր օրենսդրության մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---