Բլինքենը խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ․ Քննարկվել են խաղաղության պայմանագրի հետ կապված հարցեր![]() 28 նոյեմբերի 2023 - 10:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 27–ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկվել են խաղաղության պայմանագրի հետ կապված հարցեր: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում պետքարտուղար Բլինքենը քննարկել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերը։ Ըստ հաղորդագրության՝ «պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը», քանի որ Վաշինգտոնն աջակցում է վերջինիս՝ բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի վերաբերյալ տեսլականին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Իր հերթին, պետքարտուղարության խոսնակի հաղորդագրության համաձայն, նույն օրը Բլինքենը զրուցել է Ալիևի հետ։ «Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու նախագահ Ալիևի հանձնառությունը։ Պետքարտուղարը գիտակցում է այն ողջ տառապանքը, որ այս երկարատև հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին, և ընդգծել այն օգուտները, որոնք խաղաղությունը կբերի բոլորին տարածաշրջանում: Պետքարտուղարը քննարկել է Ադրբեջանի հետ մեր [ԱՄՆ-ի] ամուր հարաբերությունները, մատնանշել հարաբերություններում առկա վերջին շրջանի մտահոգիչ դրույթները, ինչպես նաև խոսել համագործակցության ամրապնդման հնարավորությունների, հատկապես խաղաղ գործընթացի շուրջ, և բարձր մակարդակով ներգրավվածության կարևորության մասին»,- ասված է պետքարտուղարության խոսնակի անունից տարածված հաղորդագրության մեջ: Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից: Նոյեմբերի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին։ Ի պատասխան՝ հայկական կողմն առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին։Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |