Սանոսյան․ 2030-ին էներգետիկայի հաշվեկշռում արևային էներգիայի մասնաբաժինը կլինի 15%

Սանոսյան․ 2030-ին էներգետիկայի հաշվեկշռում արևային էներգիայի մասնաբաժինը կլինի 15%

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովում ասել է, որ արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում։

Նա տեղեկացրել է, որ 2030-ին էներգետիկայի հաշվեկշռում արևային էներգիայի մասնաբաժինը կլինի 15 տոկոս, գրում է Aysor.am-ը։

«Մենք նպատակադրված ենք օգտագործել այն նշանակալի ներուժը, որը հասու է մեր երկրին։ Արևային կայանների քանակի շեշտակի աճը վկայում է, որ մենք կգերազանցենք էներգետիկայի զարգացման ռազմավարությամբ նախանշած թիրախները»,-ասել է նա:

Նախարարի խոսքով՝ 2030-2040թթ.-ին լրացուցիչ 500 մեգավատտ հզորությամբ արևային կայաններ կկառուցեն՝ անհրաժեշտության դեպքում դրանք համադրելով կուտակիչ կայանների հետ, նաև հողմային կայաններ կկառուցեն։

«Նպատակն է մինչև 2040թ. արևային և հողմային կայանների ընդհանուր հզորությունը հասցնել 2000 մեգավատտ։ Մեր առջև բավական մեծ առաջադրանք ենք դրել, և եթե զարգացման տեմպերը միասին պահենք՝ կհասնենք այս նշաձողին»,-ասել է նա։

Նախարարը շեշտել է՝ էներգետիկայի շուկայի ազատականացումը նոր փուլ է բացել ոլորտի համար։

Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով)։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության առաջարկությամբ ՀԾԿՀ-ն իր որոշումներով ամրագրել է ոլորտի կարգավորմանն ուղղված նոր դրույթներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---