Լավրով․ ՌԴ և ՀՀ դաշնակցային կապերը փորձության են ենթարկվում՝ Արևմուտքն ուզում է սեպ խրել

Լավրով․ ՌԴ և ՀՀ դաշնակցային կապերը փորձության են ենթարկվում՝ Արևմուտքն ուզում է սեպ խրել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ և ՀՀ դաշնակցային կապերը փորձության են ենթարկվում՝ Արևմուտքը փորձում է սեպ խրել երկու պետությունների հարաբերությունների մեջ։ Այդ մասին ասվում է նրա ուղերձում, որը հասցեագրված է «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում» թեմայով Մոսկվայում տեղի ունեցած համաժողովին:

Ուղերձը Լավրովի անունից ընթերցել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Այսօր Մոսկվայի և Երևանի դաշնակցային կապերը փորձության են ենթարկվում, Արևմուտքը ցանկանում է սեպ խրել մեր եղբայրական ժողովրդների հարաբերությունների մեջ», - ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ «քննարկումների արդյունքում կմշակվեն կոնկրետ առաջարկություններ, և կհաստատվեն փոխադարձ օգտակար շփումներ»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 14–ի հայտարարությամբ մի շարք մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ հասցեին, այդ թվում նշելով, թե տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում «հենց Երևանն էր ամեն անգամ «սառեցնում» կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումը փոխվարչապետերի համանախագահությամբ գործող Եռակողմ աշխատանքային խմբի կողմից»։

«Մասնավորապես, արդեն ամիսներ շարունակ հայկական կողմն արգելափակում է ՀՀ և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքների մեկնարկը՝ հրաժարվելով կատարել 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետը»,–ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---