Ադրբեջանի նախագահին «ընտրելու են» նաև ԼՂ–ում․ Նոր ընտրատեղամասեր կբացվեն

Ադրբեջանի նախագահին «ընտրելու են» նաև ԼՂ–ում․ Նոր ընտրատեղամասեր կբացվեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք կայանալու են փետրվարի 7–ին, ԼՂ–ում ընտրատեղամասեր կբացվեն «ընտրողների համար»։ Այդ մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը։

Տեղամասեր են բացվելու Ստեփանակերտում, Ասկերանում, Իվանյանում, Մարտակերտում, հայտնում է APA-ն։

Նա նշել է, որ ընտրությունների գործընթացին հատուկ ուշադրություն է դարձվելու այդ տարածքներում։

«Հաշվի առնելով այնտեղ տեղակայված զորամասերը՝ այնտեղ մոտ 20,000 ընտրող կա»,–ասել է նա`հավելելով, որ այդ մարդիկ կմտնեն պատմության մեջ՝ առաջին անգամ քվեարկելով նոր ընտրատեղամասերում։

Դեկտեմբերի 7–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց երկրում արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու մասին, որոնք կայանալու են փետրվարի 7–ին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---