ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի Երևան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի Երևան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21–ին Երևան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ հանդիպում է ունենալու ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ։

Կողմերը քննարկելու են Մինսկում կայացած կազմակերպության գագաթնաժողովի արդյունքները, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ ԱԳՆԽ, պաշտպանության նախարարների խորհրդի, ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքները»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանը չի մասնակցել նոյեմբերի 22–ին Մինսկում կայացած նիստին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ՀԱՊԿ նիստին։ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս էր հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---