Թուրքիայի ԱԳ նախարար․ 1915-ի դեպքերն կրկին օրակարգ բերելով, որոշ երկրներ ՀՀ-ին լավություն չեն անում![]() 22 դեկտեմբերի 2023 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը 2024 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, ասել է, թե որոշ երկրներ 1915 թվականի իրադարձությունները կրկին օրակարգ բերելով, ՀՀ-ին լավություն չեն անում։ «Որոշ երրորդ երկրների կողմից 1915 թվականի իրադարձությունների հետ կապված անհիմն պնդումները նորից բորբոքելը և օրակարգ բերելը կարգավորման գործընթացը կացնահարելու է: Այս երկրները Հայաստանին լավություն չեն անում»,- նշել է նա, գրում է Ermenihaber-ը։ Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունն ավելի է ամրապնդվել: «Երկու երկրների միջև վստահությունն ամրապնդելուն միտված քայլերը գոհունակությամբ ենք ընդունում և ցանկանում ենք, որ ժամ առաջ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը: Եղբայրական Ադրբեջանի հետ դաշնակցային մակարդակի բարձրացրած մեր հարաբերությունները զարգացնում ենք բոլոր բնագավառներում», - ընդգծել է Ֆիդանը։ Ըստ Ֆիդանի՝ Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացն էլ, Ադրբեջանի հետ համատեղ տարածաշրջանային զարգացումներն էլ, ուշադրության կենտրոնում պահելով, առաջ են մղվելու։ Ֆիդանը նաև հիշատակել է արտգործնախարարների մակարդակով Թեհրանում տեղի ունեցած 3+3-ի պլատֆորմի հանդիպումը՝ հավելելով, որ հաջորդ տարի այն կանցկացվի Թուրքիայում։ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող արդեն Հայաստանում է։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։ Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |