Ադրբեջանի դատարանում սկսվել է Վագիֆ Խաչատրյանի բողոքի քննությունը![]() 25 դեկտեմբերի 2023 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի վերաքննիչ դատարանում սկսվել է Լաչինի միջանցքից առևանգված և Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի բողոքի քննությունը, որը նա ներկայացրել է դատարանի որոշման դեմ։ Բաքվի վերաքննիչ դատարանում դատավոր Հասան Ահմեդովի նախագահությամբ դեկտեմբերի 25–ին կայացած նիստում ուսումնասիրվել են Խաչատրյանի վերաբերյալ տվյալներն ու վերաքննիչ բողոքի հիմնավորումները, հայտնում է APA գործակալությունը։ Գործով դատական նիստը տեղի կունենա 2024–ի հունվարի 7–ին։ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին առևանգել էին հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |