Փաշինյանն ու Ալիևը ԼՂ հայաթափումից հետո առաջին անգամ կմասնակցեն ԱՊՀ գագաթնաժողովին![]() 25 դեկտեմբերի 2023 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում «վերջին աշնանային իրադարձություններից հետո» առաջին անգամ կմասնակցեն դեկտեմբերի 26–ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Երևանն ու Բաքուն չեն հայտարարել միջոցառման շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնելու մտադրությունների մասին։ Վերջին անգամ Փաշինյանը և Ալիևը հանդիպել են հուլիսի 15-ին՝ Բրյուսելում, դա 2023–ին նրանց հինգերորդ հանդիպումն էր։ Նշվում է, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումները Գրանադայում և Բրյուսելում աշնանը չկայացան, չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին։ Նշվում է նաև, որ ամիսներ տևած ԼՂ շրջափակումից հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական գործողություն է սկսել, որի արդյունքում Ալիևը հայտարարեց, որ «հանրապետությունը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»։ «Մի քանի օրվա ընթացքում ԼՂ-ից Հայաստան է մեկնել ավելի քան 100 հազար բնակիչ»,-ասվում է հրապարակման մեջ։ 2022–ին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսել են քննարկել խաղաղության պայմանագիրը։ 2023–ի մայիսին Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, թե Ադրբեջանն ու Հայաստանը կարող են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե Երևանի դիրքորոշումը չփոխվի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |