Լուկաշենկոն Փաշինյանից չի նեղացել և վստահ է` ՀՀ–ն կմնա ԵԱՏՄ անդամ, «չէ որ հայերը խելացի են»

Լուկաշենկոն Փաշինյանից չի նեղացել և վստահ է` ՀՀ–ն կմնա ԵԱՏՄ անդամ, «չէ որ հայերը խելացի են»

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ Հայաստանը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ։ Նա այդ մասին ասել է լրագրողներին։

«Եթե Հայաստանն ուզում է տնտեսապես մեռնել, ապա կարող ենք նրան կորցնել։ Բայց ես չեմ կարծում, որ հայերը հիմար մարդիկ են։ Չէ որ նրանք խելացի մարդիկ են»,–ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե չի նեղացել արդյոք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկ չի մեկնել, բայց ժամանել է Սանկտ Պետերբուրգ։

Բելառուսի նախագահը շեշտել է, որ դրանք «տարբեր ձևաչափեր են», հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Ես գիտեի, որ նա Պիտեր կգա։ Երբ ես նրա հետ հեռախոսազրույցում հարցրեցի այդ մասին, Փաշինյանն ասաց, որ դա այլ ձևաչափ է՝ տնտեսական։ «Մենք նեղսրտած ենք ռազմաքաղաքականից, ՀԱՊԿ–ից։ Իսկ սա տնտեսություն է»,–ասաց Փաշինյանը։ Ես գիտեի, որ նա կժամանաի Պիտեր։ Ես այդ հարցում աջակցություն հայտնեցի նրան, հիմա էլ եմ աջակցում։ Ի՞նչ նեղանալ։ Չէ որ մենք դաշնակից պետություն ենք»,–ասել է նա։

Լուկաշենկոն նաև ասել է, որ չի անհանգստանում ԵԱՏՄ–ում ՀՀ անդամության վերաբերյալ։

«Ես այդ առումով չեմ անհանգստանում, վստահ եմ, որ Հայաստանը ոչ մի տեղ չի հեռանա»,–ասել է նա։

Նա նաև ասել է, որ դժվար թե արևմտյան երկրները ինչ–որ բանով օգնեն Հայաստանին։

«Ո՞վ է նրանց օգնելու։ Եվրոպան, Ֆրանսիան ինչ–որ բան փորձում են անել։ Տեսնում եք, թե ինչ է կատարվում Ֆրանսիայում։ Իրենց հարցերը նախ թող լուծեն, հետո նոր Կովկաս խցկվեն և այնտեղ փորձեն ինչ–որ բան անել։ Իրենց մոտ չեն կարողանում կարգավորել։ Եվ հայերը դա տեսնում են»,–ասել է Լուկաշենկոն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---