Ալիև․ Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, որևէ այլ հատվածում ՀՀ հետ սահմանը չենք բացի

Ալիև․ Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, որևէ այլ հատվածում ՀՀ հետ սահմանը չենք բացի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, որևէ այլ հատվածում ՀՀ հետ սահմանը չեն բացի։

«Մարդիկ ու բեռներn Ադրբեջանից Ադրբեջան (ՀՀ տարածքով Նախիջևան) պետք է անցնեն առանց որևէ ստուգման։ Հակառակ դեպքում Հայաստանն ընդմիշտ կմնա փակուղի։ Եթե իմ նշած երթուղին չբացվի, մենք մտադիր չենք որևէ այլ հատվածում ՀՀ հետ սահմանը բացել»,–ասել է նա, գրում է Interfax.ru-ն։

Նա հավելել է, որ այդպիսով, եթե «Զանգեզուրի միջանցքը» չգործարկվի, Հայաստանն «ավելի շատ վնաս կստանա, քան օգուտ»։

2024–ի մեկնարկին զուգահեռ Ադրբեջանում և Թուրքիայում կրկին սկսել են խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին և դրա ավարտի ժամկետներ նշում։

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին։ Նա նշել է, որ ցամաքային ճանապարհով Թուրքիան այլ թյուրքական երկրների հետ կապող «Զանգեզուրի միջանցքի» 43 կմ–ն անցնում է Հայաստանի տարածքով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---