3,945,010 դրամ՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին․ Մի դրամի ուժը հունվարին կուղղվի «Հայ Մայրեր»-ին

3,945,010 դրամ՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին․ Մի դրամի ուժը հունվարին կուղղվի «Հայ Մայրեր»-ին

PanARMENIAN.Net - Իդրամն ու IDBank-ն ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ծրագիրը։ Դեկտեմբերին ընկերությունների հաճախորդների կատարած վճարումների դիմաց կուտակված «մի դրամները»՝ 3,945,010 դրամ, այս ամիս ուղղվում են Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։

Տարին ամփոփելով՝ IDBank-ի և Իդրամի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշել է, որ հասցրել են աջակցել մեկ տասնյակից ավելի նախաձեռնության ու հիմնադրամի։

«Միայն 2023 թվականի ընթացքում ավելի քան 40 միլիոն դրամ ուղղել ենք ամենատարբեր նախաձեռնություններին՝ առողջապահական, կրթական ծրագրերի, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության նախաձեռնությունների», - նշել է Տաթևիկ Վարդևանյանը։

2024 թվականի հունվար ամսվա ընթացքում կուտակված «մի դրամները» կուղղվեն «Հայ մայրեր» հիմնադրամին։

Հիմնադրամի տնօրեն Նարինե Մանուկյանն ասել է․«Մեր և Իդրամի համագործակցությունն ունի տարիների պատմություն և շատ ուրախ ենք, որ այս ամիս նույնպես հնարավորություն ընձեռնվեց աշխատել մեր գործընկերների հետ՝ հանուն հարյուրավոր երեխաների առողջական խնդիրների բարելավման։ Ծրագիրը մեզ համար չափազանց կարևոր է, որովհետև այս տարի վերականգնողական բուժմանը նաև ներգրավել ենք Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող երեխաներին, ովքեր նույնպես ունեն վերականգնողական բուժման կարիք։ «Երազի տուն 1» և «Երազի տուն 2» մանկական վերականգնողական կենտրոններում նրանք անվճար ստանալու են վերականգնողական թերապիաներ»։

Յուրաքանչյուրը կարող է դառնալ բարի կամքի դեսպան՝ առանց լրացուցիչ գումար ծախսելու։ Դրա համար պարզապես պետք է կատարել բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն բարի գործերին։

«Մի դրամի ուժն» իր գործունեության ամբողջ ընթացքում մի քանի տասնյակ նախաձեռնության է ուղղել ավելի քան 150 մլն դրամ՝ նպաստելով մեր երկրի ամենատարբեր ոլորտների զարգացմանն ու մեր մարդկանց համար ավելի որակյալ ապագա կառուցելուն։

2023 թվականին «Մի դրամի ուժը» ուղղվել է․

-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» ծրագրին՝ 3,008,215 դրամ

-Արևային ջրաջեռուցիչներ Արցախի գյուղական համայնքներին՝ 6,463,511 դրամ

-Պատերազմի մասնակիցների ներուժի բացահայտման ծրագրին՝ 3,389,788 դրամ

-Կյանքի ճանապարհ հասարակական կազմակերպությանը՝ 3,520,698 դրամ

-Հայորդի ճամբարին՝ 3,482,779 դրամ

-Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամին՝ 3,480,466 դրամ

-ՍՕՍ - Մանկական գյուղերին՝ 3,500,572 դրամ

-Հայքն՝ Աշխարհին նախաձեռնությանը՝ 3,397,784 դրամ

-Հայորդի Արցախ նախաձեռնությանը՝ 3,580,216 դրամ

-Սյունիքում ջերմոցների կառուցման ծրագրին՝ 3,588,848 դրամ

-Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ 3,945,010 դրամ

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---