ՀՀ-ն և ԱՄԷ-ն որոշ մթերքների արտահանման համար վկայականների նմուշների համաձայնեցման գործընթաց են սկսել

ՀՀ-ն և ԱՄԷ-ն որոշ մթերքների արտահանման համար վկայականների նմուշների համաձայնեցման գործընթաց են սկսել

PanARMENIAN.Net - ՀՀ-ն և ԱՄԷ-ն որոշ մթերքների արտահանման համար վկայականների նմուշների համաձայնեցման գործընթաց են սկսել։ Այդ մասին հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը՝ 2023 թվականի գործունեության ամփոփմանը, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության համագործակցության արդյունքում համաձայնեցվել են ծովային, քաղցրահամ ջրերի վայրի կամ բուծված կենդանիների ու նրանցից ստացված արտադրանքի արտահանման առողջության վկայականի նմուշները:

Համաձայնեցվել են նաև մեղրի և մեղվաբուծական արտադրանքի արտահանման առողջության վկայականների նմուշները:

«2024 թվականի առաջին եռամսյակում սպասվում է նաև միս-մսամթերքի և կաթնամթերքի արտահանման առողջության վկայականների նմուշների համաձայնեցում»,-մանրամասնել է Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ Տեսչական մարմնի և Եվրոպական հանձնաժողովի համագործակցությամբ բացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրամիության երկրներ կաթ և ձու պարունակող կոմպոզիտային սննդամթերքի (բուսական և կենդանական ծագման վերամշակված արտադրանք) արտահանումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---