Էկոնոմիկայի նախարարությունը պայմանագրեր է կնքել 4 ընկերության հետ․ Մոտ 17 մլրդ դրամի ներդրում կիրականացվի![]() 13 հունվարի 2024 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարությունը 4 ընկերության հետ պայմանագրեր է կնքել, որոնցով նախատեսվում է իրականացնել մոտ 17 միլիարդ դրամի ներդրում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախատեսվում է ստեղծել 668 աշխատատեղ Արագածոտնի և Կոտայքի մարզերում, ինչպես նաև Երևանում («Յու Էմ Ագրո» ՍՊԸ, «Ագրոպրո» ՓԲԸ, «Եվրոպլաստ 999» ՍՊԸ, «Ջի Էն Սի ալֆա» ՓԲԸ)։ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում էկոնոմիկայի նախարարությունը կփոխհատուցի ճանապարհների, ջրամատակարարման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերի ծախսերը։ «Մեր նպատակն է քաջալերել ներդրողին և միաժամանակ նպաստել ենթակառուցվածքների բարելավմանը երկրի տարբեր շրջաններում»,- գրել է Քերոբյանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |