ՌԴ ԱԳ նախարար․ Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ տարածքում

ՌԴ ԱԳ նախարար․ Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ տարածքում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ տարածքում:

Նա հավելել է, որ Երևանի դիրքորոշումը հայտնի չէ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այն, որ արևմտյան գործընկերներն ուզում են, որ իրենց տարածքներում կնքվի խաղաղության պայմանագիրը, դա փաստ է։ Այն, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել ՌԴ տարածքում, որտեղ էլ սկսվել են հակամարտության դադարեցմանն ուղղված և բոլոր հարցերի կարգավորման շուրջ փոխգործակցության ամբողջ համակարգի կառուցման ջանքերը, նույնպես փաստ է։ Թե որքանով է դրան պատրաստ Երևանը, ինձ հայտնի չէ, թեև համապատասխան ազդակներ վաղուց են ուղղվել ՀՀ մայրաքաղաք»,–ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---