Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել ճնշել Հայաստանին` «ականների հստակ քարտեզ ստանալու համար»

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել ճնշել Հայաստանին` «ականների հստակ քարտեզ ստանալու համար»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա` «ականների հստակ քարտեզ ստանալու համար»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ X-ի միկրոբլոգում։

Նշվում է, թե Հայաստանի տեղադրած ականները սպառնալիք են քաղաքացիական բնակչության համար։

«Բոլորը պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ ականների հստակ քարտեզների մասին տեղեկատվություն ստանալու համար»,–ասվում է գրառման մեջ։

44–օրյա պատերազմից հետո Հայաստանը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած՝ ԼՂ առաջնագծի ականապատման բոլոր քարտեզները։ Հակամարտության ամբողջ ընթացքում արցախցիները տուժել են ադրբեջանական ականների պայթյուններից։ Այդ մասին փաստեր է ներկայացրել ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---