Այսուհետ Հայաստանից ԵՄ և ԱՄԷ կարող են արտահանվել մի շարք սննդատեսակներ

Այսուհետ Հայաստանից ԵՄ և ԱՄԷ կարող են արտահանվել մի շարք սննդատեսակներ

PanARMENIAN.Net - Այսուհետ Եվրամիության երկրներ և ԱՄԷ կարող են արտահանվել մի շարք սննդատեսակներ, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

ԵՄ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք։

Եվրոպական հանձնաժողովի որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաև իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա,

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ընթացող վեցամսա բանակցությունների, աշխատանքային քննարկումների և տեղեկատվության փոխանակման արդյունքում՝ համաձայնեցվել են Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ ձուկ-ձկնամթերքի, մեղրի և մեղվաբուծական արտադրանքի, կաթ-կաթնամթերքի և միս-մսամթերքի արտահանման առողջության վկայականները:

Արդյունքում՝ նշված սննդատեսակները Հայաստանից արդեն կարող են արտահանվել ԱՄԷ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---