Արցախի ղեկավարների և ՊԲ գեներալների կալանքը 4 ամսով երկարացվել է![]() 25 հունվարի 2024 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում շինծու մեղադրանքներով պահովող Արցախի ղեկավարներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով։ «Դատարանը բավարարել է միջնորդությունն ու երկարացրել նրանցիցի յուրաքանչյուրի կալանքը 4 ամսով»,–ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է APA-ն։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առևանգված և Բաքվում ապօրինաբար անազատության մեջ պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը ևս երկարացվել է 4 ամսով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |