Գործարար Կարեն Վանեցյանը հայտնել է, որ Մոսկվայում է և չի ձերբակալվել![]() 30 հունվարի 2024 - 12:52 AMT PanARMENIAN.Net - «Օլեյնա» ապրանքանիշի սեփականատեր Կարեն Վանեցյանը, որի ձերբակալման մասին տեղեկություններ էին տարածվել, հայտարարել է, որ ինքը Մոսկվայում է և չի ձերբակալվել, հայտնում է ՌԲԿ–ն։ Ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել, թե Վանեցյանը ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում։ Exoil Group-ի սեփականատեր Վանեցյանը հայտնել է, որ ազատության մեջ է։ «Ես ազատության մեջ եմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է, գրասենյակն աշխատում է, ամեն ինչ բնականոն ռեժիմով է», - ասել է նա։ Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ տարածվող լուրերը, թե Կարեն Վանեցյանն անազատության մեջ է, չեն համապատասխանում իրականությանը։ Նշվում է, որ Վանեցյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի 2023 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մեղադրանքը վերաբերում է փողերի լվացմանը, սակայն դա ընդամենը դատախազության և քննչական մարմնի ունեցած վարկածն է։ «Կարեն Վանեցյանին վերագրվում են գործողություններ, որոնց հետ կամ ինքն առհասարակ առնչություն չունի ոչ տեսականորեն և ոչ էլ գործնական իմաստով, կամ ընդհանուր բնույթի գործողություններ են, որոնց առնչությունը քրեական օրենսգրքին կրկին բացակայում է։ Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ակնհայտ անհիմն, ընթացակարգային և նյութական բազմաթիվ խախտումներով «որոշումը» բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, հետևաբար օրինական ուժի մեջ չի մտել»,–ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ ՌԲԿ–ի՝ ՆԳՆ–ին մոտ աղբյուրները, հայտնել էին Վանեցյանի ձերբակալման մասին։ Նշվում էր, որ գործարարի հանդեպ հետախուզում է հայտարարված ՀՀ–ում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետմոսերի ձեռքբերման շրջանակում փողերի լվացման գործով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |