Ադրբեջանում ՀՀ հանքավայրերի քարտեզ են պատրաստում․ Ներկայացնելու են COP29 կոնֆերանսին![]() 2 փետրվարի 2024 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ՀՀ հանքավայրերի քարտեզ են պատրաստում, որը նախատեսում են բաժանել Բաքվում անցկացվելիք COP29 կոնֆերանսի մասնակցիներին։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի քարտեզագետների հասարակական միավորման նախագահ Մուղաբիլ Բայրամովը։ ՀՀ–ն 2023–ի դեկտեմբերին իր համաձայնությունն է տվել, որ կոնֆերանսն անցնի Ադրբեջանում՝ գերիների փոխանակման համաձայնության շրջանակում: Նա ասել է, թե քարտեզն արդեն 40%–ով պատրաստ է և ներկայացնելու է ոչ միայն Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող հանքարդյունաբերական ձեռնարկությունները, այլ ընդգրկելու է Հայաստանի ամբողջ տարածքը։ Ըստ Բայրամովի, քարտեզից հնարավոր կլինի իմանալ, թե Հայաստանում որտեղ կան օգտակար հանածոներ, ինչպես նաև կտեղադրվի «բնապահպանական տեղեկատվություն»՝ օրինակ, թե «որ գետերն ինչով են աղտոտված և ուր են լցվում թափոնները։ Նա նաև ասել է, թե քարտեզը եռալեզու է լինելու՝ ադրբեջաներեն, հայերեն և անգլերեն, և ամբողջապես ներկայացվելու է «ադրբեջանական տեղանուններով»: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») 2024–ին կանցկացվի Ադրբեջանում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |