Fitch-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշը![]() 10 փետրվարի 2024 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) բարձրացրել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը (long-term Issuer Default Rating IDR) մինչև «BB-»-ի, իսկ բանկի կենսունակության վարկանիշը (VR)՝ «b+»-ից «bb-»-ի: Fitch-ն ընդգծել է, որ Ակբա բանկի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է 2022-2023 թվականների ընթացքում բանկի շահութաբերության և կապիտալիզացիայի կայուն, զգալի բարելավումներով: Ըստ Fitch-ի, վերջինս հիմնականում պայմանավորված է Հայաստանի բուռն տնտեսական աճով։ Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաև նշվում է բանկի վարկային պորտֆելի որակի, ինչպես նաև վճարունակության մակարդակի բարելավման մասին: Fitch-ի կանխատեսմամբ Ակբա բանկի շահութաբերությունը կավելանա բարենպաստ գործառնական միջավայրի շնորհիվ: 2023 թվականի ընթացքում Ակբա բանկը գրանցել է նշանակալի արդյունքներ՝
իր բաժնետերերին վճարել է շահութաբաժին՝ 4,4 մլրդ ՀՀ դրամի չափով։ Բացի այս, բանկի ակտիվներն աճել են 17.8%-ով, կապիտալը՝ 21.8%-ով։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |