ՌԴ դեսպան․ Ռուս խաղաղապահները ԼՂ–ում պահպանում են շենքներն ու մշակութային կառույցները

ՌԴ դեսպան․ Ռուս խաղաղապահները ԼՂ–ում պահպանում են շենքներն ու մշակութային կառույցները

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների հետագա ճակատագրին, ասել է, որ Մոսկվան ու Բաքուն համաձայնեցնում են խաղաղապահ զորակազմի վերաբերյալ բանակցային գործընթացի հաջորդ փուլի ժամկետները։ Այդ մասին նա ասել է «Իզվեստիային» տված հարցազրույցում։

Նա նաև ասել է, թե «հակաահաբեկչական գործողության ավարտից հետո» ռուս խաղաղապահները ԼՂ–ում պահպանում են շենքներն ու մշակութային կառույցները։

«Խաղաղապահներն արդյունավետ կատարել են մի կողմից, Ադրբեջանի այդ տարածքի պահպանության գործառույթները, մյուսից, անշուշտ, դա կարևոր էր հայ բնակչության համար՝ որ այնտեղ ներկա էին ռուս խաղաղապահները, որոնք ապահավում էին նրանց անվտանգությունը։

Իսկ հիմա հակաահաբեկչական գործողության ավարտից հետո ռուս խաղաղապահները ադրբեջանական ուժերի հետ համատեղ պարեկում են տարածքը, պահպանում շենքերն ու մշակութային կառույցները»,–ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---