Ալիևը Մյունխենում ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պաշտոնապես լուծարել՝ այն «անցյալի մնացորդ է»

Ալիևը Մյունխենում ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պաշտոնապես լուծարել՝ այն «անցյալի մնացորդ է»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի հետ հանդիպմանն ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պաշտոնապես լուծարել։

«Ադրբեջանի նախագահը կարևորել է ԵԱՀԿ մի շարք մեխանիզմների պաշտոնական չեղարկումը, որոնք անցյալի մնացորդներ են, մասնավորապես, այնպիսի չգործող կառույցների, ինչպիսիք են ԵԱՀԿ Մինսկի խումբը, Բարձր պլանավորման կոմիտեն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտը»,–ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ալիևն ասել է, թե ԵԱՀԿ բյուջեն կարող է առավել կարևոր նախագծերի համար օգտագործվել։

Նա նաև հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, Ադրբեջանն ապահովել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է նաև, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը երկկողմ բնույթ է կրում։

44-օրյա պատերազմից հետո Ալիևը մշտապես հայտարարում էր, որ Մինսկի խումբն այլևս անելիք չունի և որ հակամարտությունն ավարտված է։ ՄԽ–ն կազմավորվել է 1992–ին ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---