Բաքուն «միջազգային հանրությանը մոլորեցնող» է անվանել Փաշինյանի հայտարարությունները և խոսել ՀՀ սահմանադրությունը փոխելու մասին![]() 19 փետրվարի 2024 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք նա արել է Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, և դրանք «միջազգային հանրությանը մոլորեցնող» անվանել։ «Չնայած, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ փետրվարի 17–ին տեղի ունեցած հանդիպումը օգտակար էր և անցել է կառուցողական մթնոլորտում, չնայած հարաբերությունների կարգավորման , սահմանազատման և խաղաղության պայմանագիր կնքելու կոչերին, Հայաստանի վարչապետը հանդես է եկել միջազգային հանրությանը մոլորեցնող հայտարարություններով»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ–ը։ Ըստ պաշտոնական Բաքվի, Փաշինյանի այն հայտարարությունը, թե միջազգային հանրությունը չսատարեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին, «անուղղակի ապացույց է Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային նկրտումների շարունակության»։ «Ուստի անհրաժեշ է վերացնել մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հավակնությունները Հայաստանի սահմանադրության մեջ և օրենսդրական ակտերում»,–ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։ Նա նաև անհիմն է անվանել հայկական կողմի այն պնդումները, որ Բաքուն խախտել է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կետերը՝ մեղադրանքներ ներկայացնելով Հայաստանին։ Հաջիզադեն Երևանին ուղիղ կառուցողական բանակցությունների կոչ է արել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |