Le Monde. Ֆրանսիայում դատարանը կալանք է դրել գործարար Սամվել Կարապետյանի առանձնատան վրա

Le Monde. Ֆրանսիայում դատարանը կալանք է դրել գործարար Սամվել Կարապետյանի առանձնատան վրա

PanARMENIAN.Net - Ֆրանսիական դատարանը կալանք է դրել ռուսաստանբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի առանձնատան վրա։ Տեղեկությունը հայտնում է Le Monde-ը:

Պարբերականը գրում է, որ անշարժ գույքը պաշտոնապես պատկանում է Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազությունը պնդում է, որ իրական շահառուն «Գազպրոմի» դուստր կառույցն է՝ «Գազպրոմ նեֆտ» ընկերությունը, գրում է Sputnik Արմենիան։

Le Monde-ի տեղեկություններով՝ 120 միլիոն եվրո արժողությամբ խոշոր օբյեկտը գտնվում է Լազուրե ափին գտնվող Ռոքեբրյուն-կապ-Մարտեն կոմունայում։

Նշվում է, որ շքեղ առանձնատունը բաղկացած է մի քանի հարկանի գլխավոր շենքերից, մոտակայքում կա երեք լողավազան, թենիսի կորտ և ուղղաթիռային հարթակ։ Պարբերականը նշում է, որ Արևմուտքի կողմից հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո Ֆրանսիայի համար սա ռուսական կապիտալի հետ կապված ունեցվածքի ամենախոշոր կալանքն է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---