Կարեն Զաքարյան. Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է

Կարեն Զաքարյան. Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է

PanARMENIAN.Net - Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է։ Այդ մասին այսօր Civilnet-ի հետ զրույցում ասել է «Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը։

Փորձագետը մասնավորապես նշել է, որ բանկերի դեպքում գործարքի գինը որոշակի առանձնահատկություններ ունի։ Օրինակ, Ամերիաբանկի դեպքում գնի և կապիտալի հաշվեկշռային արժեք հարաբերակցության գործակիցը մոտավորապես 0․7 է։

«Շատ խոշոր անգլիական բանկ կա, որը, ի տարբերություն Ամերիաբանկի, ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ Barclays-ը, այսօր վաճառվում է 0․33 գործակցով։ Կամ ղազախական բանկերը, որ կրկին ցուցակված են Լոնդոնի բորսայում, մոտավորապես նույն գործակիցներն ունեն։ Այս բոլոր փաստերը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ այս գործարքի գինը տրամաբանված է»,–ասել է նա։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---