ՀԱՊԿ քարտուղարություն․ Երևանից անդամության կասեցման վերաբերյալ դիմում չենք ստացել

ՀԱՊԿ քարտուղարություն․ Երևանից անդամության կասեցման վերաբերյալ դիմում չենք ստացել

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ներկա պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ Իսկ ինչ վերաբերում է մասնակցությունը սառեցնելու թեզին, ապա, հավանաբար, խոսքը կազմակերպության մի շարք միջոցառումներին ՀՀ չմասնակցելուն է վերաբերում»,- ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հայտարարության մեջ։

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---