Լուկաշենկո․ Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ–ից, այն չի փլուզվի

Լուկաշենկո․ Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ–ից, այն չի փլուզվի

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ–ից, այն չի փլուզվի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Լուկաշենկոն նաև ասել է, որ դուրս գալ ՀԱՊԿ–ից հեշտ է, իսկ կրկին անդամ դառնալը դժվար կլինի։ Նա խորհուրդ է բտվել հայկական կողմին չշտապել և կտրուկ շարժումներ չանել։

«Մի շտապեք։ Պետք չէ դուրս գալ, սառեցնել։ Դե, ինչ–որ բան դուր չի եկել ։ Ժամանակն ամեն ինչ փոխում է։ Եվ իրավիճակը ՀՀ ու Ադրբեջանի շուրջ կարող է փոխվել։ Ընդհանրապես, աշխարն է փոխվելու։ Ուստի, այնպիսի կոմպակտ պետությունները, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, մյուսները, չպետք է կտրուկ շարժումներ անեն։ Ինձ թվում է՝ Փաշինյանն ուղղակի շտապել է և էմոցիոնալ հայտարարություն արել»,– ասել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ քննարկել է այդ հարցն իր գործընկերների հետ Կազանում անուղղակի կերպով, ասում է՝ բոլորը հանգիստ են վերաբերվում այդ հարցին։

«Պետք է Հայաստանին, որ լինի ՀԱՊԿ–ում, մեքն ոչ ոքի չեն հեռացնում, միշտ աջակցել ենք, աջակցում ենք և աջակցելու ենք նրան որպես մեր դաշնակցի: Չեն ցանական լինել ՀԱՊԿ–ում, այն չի փլուզվի, չի քանդվի»,–ասել է նա, հայտնում է «Բելտան»։

Նա նաև ասել է, որ պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ բոլոր անդամների համար Ադրբեջանն օտար երկիր չէ։

«ՀԱՊԿ–ում քիչ չեն մահմեդական երկրները։ Դուք էլ եք դա հասկանում։ Այստեղից էլ համապատասխան դիրքորոշումը։ Եվ հետո՝ ի՞նչ է, Հայաստանն ուզում էր, որ մենք ներքաշվեինք Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի՞ն։ Այդ դեպքում մինչ օրս պատերազմ կլիներ և հազարավոր մարդիկ կզոհվեին։ Ես կարծում եմ, որ այդ պատերազմի միջոցով Ադրբեջանն ու ՀՀ–ն, ցավոք, ճիշտ լուծման եկան։ Հայաստանը (և նա դա խոստովանել է) 5-6 ադրբեջանական շրջան էր օկուպացրել»,– ասել է Լուկաշենկոն։

Նա նաև հիշեցրել է, որ ժամանակին փաստացի միջնորդ դեր է կատարել Բաքվի ու Երևանի միջև։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարիներ շարունակ ոչ միայն խաղաղ կարգավորման կոչ էր անում, այլև ֆինանսական աջակցություն էր առաջարկում հայկական կողմին։ Ես ակամա միջնոդր էի՝ Բաքվից մեկնում էի Երևան ու փոխանցում այդ ազդակները։ Ընդհուպ մինչև միլիարդավոր ներդրումներ ՀՀ տնտեսության մեջ՝ Ադրբեջանը հարուստ երկիր է»,–ասել է Լուկաշենկոն։

Նա հավելել է, որ Հայաստանի նախկին ղեկավարությունը չէր գնում դրան։

«Այդ ամենը կուտակվում էր և փլուզվեց Փաշինյանի վրա։ Նա, ճիշտն ասած, քիչ մեղք ունի կատարվածի մեջ։ Բայց այդ խնդիրը պետք էր լուծել․․․ Դե, կռվեցին։ Ի՞նչ դիրքորոշում հիմա պետք է ունենանք։ Հայերը մեզ մոտիկ, հարզատ մարդիկ են։ Իսկ Ադրբեջանը, ինչ է՝ օտա՞ր է։ Այդ պատճառով էլ հայտնվեցիքն այս իրավիճակում։ Եվ հետո, հակամարտությանը ՀԱՊԿ–ի միջամտության պատճառ չկար։ Նույնիսկ ոչ մի առիթ չկար»,–ասել է նա։

Խոսելով Ֆրանսիայի հետ ՀՀ շփումների մասին՝ Լուկաշենկոն ասել է, որ Երևանի քաղաքական գործիչները «պետք է ուշքի գան, ժողովրդի լեզվով ասած՝ եղածը չկորցնելու համար»։

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---