Իտալացի պատգամավորը՝ Ստեփանակերտում Ազնավուրի կիսանդրին քանդելու մասին․ Հայերի հանդեպ ատելությունը սպի է թողնում պատմության մեջ

Իտալացի պատգամավորը՝ Ստեփանակերտում Ազնավուրի կիսանդրին քանդելու մասին․ Հայերի հանդեպ ատելությունը սպի է թողնում պատմության մեջ

PanARMENIAN.Net - Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Էմանուելե Պոցցոլոն, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի կիսանդրին քանդելուն, նշել է, որ հայերի նկատմամբ ատելությունը սպի է թողնում պատմության մեջ։ Այդ մասին նա գրել է X–ի իր միկրոբլոգում։

«Ստեփանակերտում քանդվել է համաշխարհային երաժշտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Շառլ Ազնավուր հիշատակին կանգնեցված կիսանդրին։ Հայերի հանդեպ ատելությունը, քրիստոնեական խաչերի ավերումը սպի է թողնում պատմության և մշակույթի մեջ»,–ասվում է գրառման մեջ։

Պոցցոլոն նաև գրել է՝ «արթնացի՛ր, Արևմուտք»։

Ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտում կանգնեցված Շառլ Ազնավուրի կիսանդրին, ինչպես նաև բազմաթիվ այլ հուշարձաններ և մշակույթի կոթողներ և Արցախի մայրաքաղաքում, և Ադրբեջանի հսկողության տակ անցած այլ բնակավայրերում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---