Idplus. Վառելիքի քարտերը՝ հարմարավետության գործիք![]() 1 մարտի 2024 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Idplus-ի հետ վճարումները ոչ միայն ակնթարթային են, այլև շահավետ․ idplus-ի վառելիքի թվային քարտերը հասանելի են մի շարք լցակայաններում՝ Ran Oil, Arm Petrol, Flash և Erebuni լցակայաններում, այսինքն՝ կարելի է վառելիք գնել ու խնայել ավելի շատ կետերում։ Փետրվարի 29–ին ամփոփվել է նաև Իդրամի խաղարկությունը, որի շրջանակում 10 հաջողակներ շահել են 100 լիտր պրեմիում վառելիքի քարտ idplus-ում։ Վառելիքի քարտեր ձեռք բերելով idplus հավելվածում՝ կարելի է ամեն լիտրում խնայել 10-20 դրամ։ Որքան շատ վառելիք ձեռք բերեք, այնքան մեծ կլինի Ձեր խնայողությունը։ Զեղչը տեսանելի կլինի անմիջապես գնացուցակում։ Վառելիքի թվային քարտերը հարմար են այնքանով, որ նախապես կարելի է ձեռք բերել վառելիքի որոշակի քանակ, ապա ծախսել տվյալ լցակայանում ամբողջությամբ կամ մաս-մաս։ Ընդ որում՝ հնարավոր է վառելիքի քարտերով կիսվել, այսինքն՝ կարելի է ձեռք բերել մեծ քանակությամբ վառելիք, խնայել ավելի շատ, ապա դրա մի մասը փոխանցել մտերիմներին։ Idplus-ում վառելիքի քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել «Կատալոգ» բաժին, ընտրել «Վառելիքի քարտեր», ապա նշել լցակայանն ու վառելիքի չափը, այնուհետև՝ վճարել Իդրամով, և վերջ․ Դուք արդեն վառելիքի քարտ ունեք։ Լցակայանում էլ պետք է ընդամենը տեղեկացնել աշխատակցին, որ վճարումը կատարվելու է idplus-ի վառելիքի քարտով և անմիջապես idplus հավելվածով սքանավորել QR կոդը։ Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |