Էրդողան. Թուրքիա-ՀՀ հարաբերությունների կարգավորումը կհամաձայնեցնենք Բաքվի հետ![]() 1 մարտի 2024 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ այն համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։ Հայտարարությունը նա հնչեցրել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ՝ ասելով, որ «Ղարաբաղի հարցը լուծելուց» հետո կշարունակեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է Aysor.am-ը։ «Մենք կշարունակենք հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ»,- հայտարարել է Էրդողանը։ Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում։ Այդ մասին Քըլըչը հայտնել է Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ։ Ռուբինյանն ավելի ուշ ասել է, որ խոսել են Քըլըչի հետ և սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար: Ընթերցեք նաև․ Ռուբինյան․ Պատճառ չեմ տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |